Ֆրանսիական Մոնտոբան քաղաքում նախորդ շաբաթ սպանված զինվորի հղի ընկերուհուն թույլ են տվել հետմահու ամուսնանալ նրա հետ:
Ըստ ոստիկանության` զինվորի սպանության մեղավորը Մոհամեդ Մերահն է, ով մարտի 19-ին հարձակում էր գործել Թուլուզի հրեական դպրոցի վրա և չորս մարդկանց կյանք խլել:
Նախագահ Նիկոլա Սարկոզին զինվորականի ընկերուհուն հետմահու ամուսնության թույլտվություն է տվել: Ըստ ֆրանսիական օրենսդրության` նման ամուսնությունը թույլատրելի է միայն հատուկ դեպքերում: Հետմահու ամուսնությունների համար առանցքային պատճառ կարող է լինել հղի հարսնացուի երեխայի ծննդի օրինականացումը:
Հիշեցնենք, որ Մոհամեդ Մերան, ով իրեն մեղավոր էր ճանաչել ֆրանսիացի զինվորականի և ևս 6 մարդու մահվան մեջ, սպանվեց հինգշաբթի օրը` ոստիկանության արձակած գնդակից: