Այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Չինաստանից ներկրված ավտոբուսների շնորհանդեսը:
Նախատեսվում է, որ ավտոբուսները փուլ առ փուլ կներգրավվեն հասարակական տրանսպորտի երթուղիներում և, համաձայն Երևան քաղաքի վերգետնյա հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի, հնարավորին կբեռնաթափեն մայրաքաղաքի ուղևորատար տրանսպորտային հոսքերը:
«Հայգեր» մակնիշի թվով 249 այդ ավտոբուսները՝ ընդհանուր 45 ուղևոր տեղատարողությամբ և 22 նստատեղով, համալրված են տեխնիկապես հագեցած սարքավորումներով, օդափոխության համակարգերով: Ավտոբուսների միջնամասի հարթակը նախատեսված է նաև հատուկ կարիքներ ունեցող մարդկանց համար: Նախատեսվում է մինչև տարեվերջ դրանցից 25-ը կահավորել սայլակներով տեղաշարժվող ուղևորների ելումուտը ապահովող հատուկ սարքավորումներով:
Շնորհանդեսին ներկա է եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: