Հայաստանում մարտի 27-ին, 28-ի գիշերը ամենուրեք, 28-ցերեկը` արևելյան շրջաններում, 29-ին` առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյուն, առանձին հատվածներում` բուք, մերկասառույց, մառախուղ, տեսանելիության փոքրացում:
30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ, 27-28-ին առանձին վայրերում ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 27-ի գիշերը կբարձրանա 4-6, 27-ի ցերեկը, 28-ին նույնքանով կնվազի, 29-ի ցերեկը, 30-31-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:
Երևանում մարտի 27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: 29-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում: 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին հնարավոր է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: