Մարտի 25-ին տեղի է ունեցել «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի անդամ կուսակցությունների և Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը, որը վարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Դաշինքի նիստում քննարկվել է ընտրական շտաբի ձևավորման հարցը: Որոշում է կայացվել այն ձևավորել կենտրոնական գրասենյակի հիմքի վրա, ինչպես նաև դաշինքի անդամ կուսակցությունների կողմից առաջարկներ ներկայացնել շտաբի համալրման վերաբերյալ:
Նիստում ներկայացվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ընտրական ծրագրի նախագիծը, որն ընդունվել է որպես հիմք, հետագա լրամշակման համար:
Անդրադարձ է եղել քարոզարշավին առնչվող խնդիրներին: