Այսօր առավոտյան ՌԴ Հետաքննչական դաշնային բյուրոն խուզարկում է անցկացրել Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջամալի տանը: Նրա խոսքով` խուզարկումը պայմանավորված է ազգամիջյան ատելություն հրահրելու մեղադրանքի հետ:
«07:00-ին Հետաքննչական բյուրոյի 5 քննիչներ ներխուժեցին իմ տուն` պահանջելով իրենց տալ տանը եղած ծայրահեղական գրականությունը: Ես նրանց ասացի, որ եթե նրանք հստակ նշեն գրական ստեղծագործությունների անունները, ես կարող եմ թեթևացնել իրենց որոնումները: Սակայն քննիչները դժվարացան հստակ ասել, թե հատկապես ինչպիսի գրականություն են մտադիր գտնել իմ տանը: Այդուհանդերձ, նրանք խուզարկում անցկացրեին, բայց այդպես էլ ոչինչ չգտան: Երևում էր, որ դա ինչ-որ կոնկրետ բանի որոնումներ չէին, այլ հոգեբանական ճնշում` կապված իմ ընդդիմադիր քաղաքական գործունեության հետ: Այնուհետև քննիչները խուզարկում անցկացնելու նպատակով գնացին իմ մյուս բնակարան:
Ես դեռևս չեմ կարող հստակ ասել, թե ով կարող է կանգնած լինել այս գործողությունների հետևում: Բայց գիտեմ, որ ինչ-որ մեկը վաղուց ցանկանում էր իմ նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրել, ցույց տալ, որ հերթը ինձ էլ կարող է հասնել: Հիմա Ռուսաստանում ամեն ինչ ղեկավարում է ոչ թե նախագահի վարչակազմը, ոչ թե ՆԳՆ-ն, այլ հենց Հետաքննչական բյուրոն»:
Խուզարկման ժամանակ Ջեմալի հետ է եղել նաև հայտնի ռուսաստանյան լրագրող և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ով քննիչների գործողությունները ամենաթողություն է որակել:
«Սա ակնհայտ քաղաքական ճնշում է. 5 քննիչներ եկել են Հեյդար Ջեմալի տուն ինչ-որ արգելված գրականություն փնտրելու պատրվակով: Բնականաբար, նրանք հետաքրքրվել են` արդյոք տանը զենք, պայթուցիկ կամ թմրանյութեր չկան: Սակայն խնդիրը նրանում է, որ սեփական տանը կարելի է բացառապես ցանկացած գրականություն պահել: Երբ հարցրեցի քննիչներին, թե հատկապես ի՞նչ գրականություն են փնտրում, ինձ պատասխանեցին, որ հազարավոր արգելված գրքերի ցուցակ կա: Միաժամանակ, քննիչները չկարողացան անգամ մի քանի արգելված գրքերի անուններ տալ: Ի՞նչ է, այն մարդը, ում տանը խուզարկում են անցկացնում, պետք է անգիր իմանա՞ արգլօված գրքերի ցուցակը: Դա անհեթեթություն է: Ինձ թվում է, որ ադրբեջանական ազգի մեծ որդին, ինչպեսին է Հերյդար Ջեմալը, քաղաքական ճնշման է ենթարկվում»,-հայտարարել է Շևչենկոն: