Երեկ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետի 2-րդ կուրսի մի ուսանողուհի կտրել է իր երակները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Բուհի ռեկտոր Դերենիկ Դումանյանը թերթի հետ զրույցում նշել է, որ աղջիկը դա արել է սանհանգույցում, իսկ պատճառները հայտնի չեն:
Երբ ուսանողները հասկացել են, որ աղջիկը երկար ժամանակ է, ինչ չկա, խնդրել են կոտրել դուռը։ Միայն այդ ժամանակ է պարզվել ինքնասպանության փորձի մասին, և ուսանողուհուն անմիջապես տեղափոխել են համալսարանական հիվանդանոց։ Թերթի թղթակիցը հիվանդանոցից տեղեկացել է, որ աղջկա վիճակը բավարար է: