ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանը և նրա հորեղբայրը` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը համակարտում են, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
20-րդ ընտրատարածքում, որտեղ առաջադրվել է Հրանտ Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանը հնարավոր է պաշտպանի իր եղբորորդու հակառակորդներից մեկին: Ըստ թերթի աղբյուրների, այդ ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված Էդուարդ Անտոնյանն արդեն հայտարարել է, որ վայելում է Մանվել Գրիգորյանի և նրա որդու` Կարեն Գրիգորյանի աջակցությունը:
Թերթը նշում է, որ այդ դեպքում ստացվում է, որ ՀՀԿ համամասնական ցուցակի 15-րդ հորիզոնականում գտնվող Մանվել Գրիգորյանն աշխատում է ՀՀԿ-ի կողմից սատարվող թեկնածուի` Հրանտ Գրիգորյանի դեմ: