Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության պետ Միհրան Պողոսյանի հովանավորյալին` «Չախկալ» մականունով Արթուր Ստեփանյանին: Ինչպես գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը, ԴԱՀԿ պետը հանձնարարել է ծառայության աշխատակիցներին ՀՀԿ-ի օգտին քարոզչություն իրականացնել:
Թերթի տեղեկություններով` Միհրան Պողոսյանն ասել է, որ շուտով ՀՀԿ-ի բուկլետներն ու պաստառներն էլ պատրաստ կլինեն, և ԴԱՀԿ աշխատակիցները պետք է տներով բուկլետ բաժանեն, իսկ պաստառները սոսնձեն համայնքի շենքի պատերին:
«ՉԻ»-ն գրում է, որ այդ հանձարարականը դժգոհություն է առաջացրել ծառայության աշխատակիցների շարքերում. նրանցից ոմանք չեն թաքցրել այդ դժգոհությունը, ավելին` ասել են, որ դիմում կգրեն և կազատվեն աշխատանքից:
Նշենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը և Մանուել Գասպարյանը, ում սատարում է ՀԱԿ-ը: