ՌԴ Հետաքննչական դաշնային բյուրոն խուզարկել է Ռուսաստանի իսլամական կոմիտեի նախագահ Հեյդար Ջամալի տունը նրա կողմից գրված հոդվածի պատճառով, որում ահաբեկչության կոչ է արվել, հայտնում է «Ռիա Նովոստին»` հղում կատարելով ՌԴ Դաշնային բյուրոյի հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
«Նախաքննությունը պարզել է, որ նա Յուսուֆ Ալ Իեյրիի անունից islamcom.ru կայքում` մարդկանց լայն շրջանակների համար հասանելի համացանցում «Կնոջ դերը ջիհադում» վերտառությամբ հոդված է հրապարակվել. որում հեղինակը Չեչնիայի Հանրապետության տարածքում իրականացված ահաբեկչական գործողություններում, այդ թվում` ՌԴ Զինված ուժերի դեմ, իսլամին դավանող կանանց մասնակցության օրինակներ է բերում և կոչ է անում հետևել նրանց»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Հետաքննչական դաշնային բյուրոն խուզարկում էր անցկացրել Ջամալի տանը: Խուզարկման ժամանակ Ջեմալի հետ էր եղել նաև հայտնի ռուսաստանյան լրագրող և հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ով քննիչների գործողությունները ամենաթողություն էր որակել:
«Սա անհեթեթություն է: Ինձ թվում է, որ ադրբեջանական ազգի մեծ որդին, ինչպիսին է Հեյդար Ջեմալը, քաղաքական ճնշման է ենթարկվում»,- ասել էր Շևչենկոն: