Մարտի 26-ին երակները կտրելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհին նման քայլի է դիմել սիրո պատճառով, գրում է «Ժողովուրդը»:
Աղջիկն այդ մասին կանխավ տեղեկացրել էր իր սիրած տղային: Հենց այս հանգամանքի շնորհիվ է, որ նրա ընկերուհիները ժամանակին նկատել են, որ աղջիկն ուշանում է, և ստիպել են զուգարանի դուռը կոտրել: Աղջկան անմիջապես տարել են բժշկական կենտրոն, և պարզվել է, որ նրա երակը չի վնասվել: Վիրակապվելուց հետո ուսանողուհին գնացել է տուն: