Եվրամիության իշխանությունները որոշել են անձնագրային հսկման ավտոմատացված համակարգ գործարկել` երկրների միջև սահմաններին տուրնիկետներ տեղադրելով, հայտնում է «Ինտերֆաքսը»:
«Գրանցված ուղևոր» անունը ստացած համակարգը կհեշտացնի այն ուղևորների մուտքը Եվրոպա, ովքեր բիոմետրիկ անձնագրեր ունեն. ուղևորից կպահանջվի ընդամենը համապատասխան փաստաթուղթը մոտեցնել սարքին և անցնել սահմանները: Ավտոմատացված անձնագրային ստուգման համակարգը արդեն փորձարկվել է լոնդոնյան «Հիթրոու» և Ամստերդամի «Սխիպոլ» օդանավակայարաններում: