Home / Տեսանյութեր / Երկրաշարժ Հայաստանում. Էպիկենտրոնը Արտաշատի մոտ էր

Երկրաշարժ Հայաստանում. Էպիկենտրոնը Արտաշատի մոտ էր

Մարտի 28-ին, տեղական ժամանակով ժամը 11.43-ին Հայաստանում` Արտաշատ քաղաքից 2 կմ դեպի արևելք, տեղի է ունեցել 2.7 մագնիտուդով երկրաշարժ:

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 7 կմ խորության վրա:

Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.030 և արևելյան երկայնության 44.550:

Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: