Իրանի ԱԳՆ-ի ղեկավար Ալի Ակբար Սալեհն ակնկալում է, որ իրանական միջուկային ծրագրի բանակցությունների նոր փուլը 5+1 ձևաչափում կմեկնարկի ապրիլի 13-ին, հաղորդում է իրանական «ԻՌՆԱ» գործակալությունը:
Ինչպես հայտնում է BBC-ն, բանակցությունների անցկացման վայրը կորոշվի առաջիկա մի քանի օրերին: Սալեհի խոսքով` Թուրքիան առաջարկել է բանակցություններ անցկացնել իր տարածքում:
Սալեհը նման հայտարարություն է արել Թեհրան ժամանած թուրք վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ընդունելության արարողության ժամանակ:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ կանցկացնեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամները և Գերմանիան: