Լիբիայում բռնկված երկօրյա ազգամիջյան բախումների հետևանքով 37 մարդ է զոհվել, 120-ը վիրավորվել են:
Բախումները բռնկվել են աֆրիկյան տաբու ցեղի ներկայացուցիչների և երկու արաբական ցեղերի միջև: Մի աղբյուրի համաձայն, պատճառը մեքենայի առևանգումն է եղել, այլ տվյալներով` ավելի վաղ առևանգված պետական պաշտոնյայի մահը: