Մարտի 27-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկը խուլիգանություն է կատարել:
Մեկնած օպերատիվ խումբը բերման է ենթարկել 53-ամյա Գագիկ Կ.-ին:
Պարզվել է, որ նա թռիչքի ընթացքում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, շուրջ 45 րոպե կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հայտնում են ոստիկանությունից: