Արձագանքելով «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի այսօր հրապարակված «562 Լուսինե նույն ընտրացուցակում իրար հետևից» վերտառությամբ հրապարակմանը` ՀՀ ոստիկանությունը հայտարարել է, որ սխալը տեխնիկական խնդրի արդյունք է:
Ոստիկանությունը պարզաբանման մեջ նշում է, որ ՀՀ ԱԺ ընտրությունների ընտրացուցակները պատշաճ կերպով հանձնվել են թիվ 9 ընտրատարածքի 9/09 ընտրական տեղամասի կենտրոնը տիրապետողին:
«Ընտրացուցակները հանձնելուց 1 ժամ անց պարզվել է, որ իրոք, տեխնիկական վրիպման հետևանքով, 9/09 ընտրական տեղամասի ընտրացուցակներում ընդգրկված թվով 562 քաղաքացու անունները փոփոխվել են «Լուսինե» անվամբ:
Հիշյալ անհամապատասխանությունը անհապաղ շտկվել է և նույն օրը մինչև ժամը 18.00-ն ընտրական տեղամասի տարածքը տիրապետողին է հանձնվել շտկված ընտրացուցակները: Տեխնիկական վրիպման հետևանքով անճշտություններ պարունակող ընտրացուցակները ոչնչացվել են», – ասված է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում: