Աշխարհահռչակ նիդեռլանդացի նկարիչ Վինսենտ Վան Գոգի լոնդոնյան տունը, որտեղ նա ապրել է երիտասարդ տարիներին, աճուրդում վաճառվել է 900 հազար դոլարով, հաղորդում է BBC-ն:
19-րդ դարի կառույցի մեկնարկային գինը 757 հազար դոլար է եղել: Վան Գոգից հետո այս տունը ընդամենը երկու սեփականատեր է ունեցել:
Այն վերջին 60 տարիների ընթացքում մեկ ընտանիքի սեփականությունն էր հանդիսանում: Տարեց զույգի երեխաները որոշել են վաճառել տունը, որում Վան Գոգի դարաշրջանից տարբեր առարկաներ կան:
Վան Գոգն ապրել է երրորդ հարկի սենյակում, և շինության պատշգամբի պատին անգամ նրա կողմից արված նկար կա: Նկարիչը Լոնդոն է եկել, երբ դեռ 20 տարեկան էր: Եվ ըստ եղբորը գրված նամակների` նա այստեղ շատ երջանիկ է եղել:
Նշվում է նաև, որ տան գնորդը նկարչի մեծ երկրպագուն է: