Այսօր ժամը 14.00-ին ոստիկանության 1-02 ծառայությունում ստացված ահազանգը, թե Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 22-րդ շենքում պայթուցիկ սարք է տեղադրված, կեղծ է: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
«Այս պահին իրականացվում են ռումբի որոնողական աշխատանքները Ֆիզիկայի ինստիտուտի 22-րդ մասնաշենքում և դրանով էլ կավարտվեն, քանի որ ահազանգից հետո վերոնշյալ հասցեում և գրեթե ողջ թաղամասում մոտ երկու ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: Այժմ դեպքի վայրում են մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խմբերը, շտապ օգնության բրիգադներ ու նաև կինոլոգներ՝ հատուկ վարժեցրած շներով», – Epress.am-ին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: