Home / Տեսանյութեր / «Տիտանիկի» 100-րդ տարելիցը ցուցահանդեսով կնշեն

«Տիտանիկի» 100-րդ տարելիցը ցուցահանդեսով կնշեն

Այսօր` մարտի 29-ին, «Տիտանիկ» նավի խորտակման 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսը բացվում է National Geographic հիմնադրամի վաշինգտոնյան թանգարանում:

Ցուցահանդեսում ներկայացված են խորտակված նավից որոշ առարկաներ, նկարներ, սխեմաներ և «Տիտանիկի» ներքին հարդարանքի մակետները: Այս ամենը այցելուներին պետք է հիշեցնի 1912 թվականի ապրիլին նավի խորտակման հետևանքով մահացած 1496 ուղևորների մասին: Ցուցահանդեսում կենտրոնական տեղ է զբաղեցնում «Տիտանիկի» 5 մետրանոց մակետը, որի ստեղծման վրա հեղինակները մի քանի տարի են աշխատել:

Վաշինգտոնում ցուցահանդեսի բացման նախաձեռնողը National Geographic հիմնադրամի փոխնախագահ Բիլ Ուորենն է, որի ծնողների տատիկն ու պապիկը «Տիտանիկի» ուղևորների թվում էին: Նրանք նշում էին իրենց ամուսնության 40-րդ հոբելյանը: Նավի խորտակման հետևանքով մահացել էր Ուորենի մեծ պապը: