Մարտի 29-ին, ժամը 01.00-ի սահմաններում Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Հովտաշեն գյուղի մոտակայքում ավտոպատահար է տեղի է ունեցել. «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, շրջվել է ու հայտնվել ջրանցքում:
Մինչ փրկարարների հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերվել 24-ամյա Արմեն Մելքոնյանը և 27-ամյա Յուրիկ Ավագյանը, ովքեր տեղափոխվել են Մասիս քաղաքի հիվանդանոց, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Դեպքի վայր մեկնած մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատի փրկարարները ժամը 01.51-ի սահմաններում ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ, 25-ամյա Սարգիս Մելքոնյանի դին:
Ավելի ուշ՝ ժամը 05:50-ի սահմաններում ջրասուզակները եղեգների մեջ հայտնաբերել են նաև մեքենայի մեկ այլ ուղևոր 24-ամյա Գևորգ Ավագյանի դին: