Ֆրանսիական Լուվրում ««Սուրբ Աննա», Լեոնարդոյի վերջին գլուխգործոցը» ցուցահանդես է բացվել: Թանգարանը ցուցադրում է վերածննդի դարաշրջանի աշխարհահռչակ նկարիչ Լեոնարդո դա Վինչիի «Սուրբ Աննան Աստվածամոր և նորածին Քրիստոսի հետ» կտավը, որը իր ողջ պատմության ընթացքում, թերևս, ամենառադիկալ վերականգնմանն է ենթարկվել, գրում է «Կոմերսանտը»:
Այժմ կտավը աչքի է ընկնում իր անսովոր վառ գույներով:
Ինչպես նշում է պարբերականը, հավանաբար քննարկումներն այն մասին, թե որքանով է դա համապատասխանում հեղինակի մտահղացմանը, դեռ երկար կձգվեն: