Մոտ երկու ժամ առաջ Նոր Նորքի Բաղյան փողոցի 11 շենքի 31 բնակարանի բնակիչ Սամվել Մելքոնյանը հրկիզել է իր բնակարանը: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել են տղամարդու հարևանները: Նրանց խոսքով` Մելքոնյանն իր հարազատների հետ վիճելիս հաճախ էր սպառնում, որ «տունը պաժառ կտա», և այսօր էլ իրականացրել է դա, ինքն էլ մնացել էր բնակարանում:
Հրդեհը նկատել եմ դիմացի շենքից, և հրշեջները ժամանակին են հասել. շենքի այլ բնակարաններ և բնակիչներ չեն տուժել: Իսկ Մելքոնյանը շտապ օգնության մեքենայում՝ հիվանդանոց տեղափոխելիս, ուշքի է եկել և սկսել է վիճել բժիշկների հետ` փորձելով վերադառնալ իր տուն, սակայն նրան արգելել են իջնել եմենայից: Տղամարդուն տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղից սակայն, նա փախել և վերադարձել է իր բնակարան Այս պահին շենքում են գտնվում նաև ոստիկանության աշխատակիցները, որոնք պարզում են դեպքի մանրամասները: Հարևանները նաև ասել են, որ հրդեհի հետևանքով իրենց բոլորի բնակարանները սարսափելի ծուխ է լցվել, և, բարեբախտաբար, ոչ ոք քնած չի եղել ու հասցրել են բացել դռներն ու լուսամուտները, որպեսզի ծխից չխեղդվեն: