«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով` օրերս հեռարձակողների հետ հանդիպման ժամանակ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանը զգուշացրել է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ երգչուհի Շուշան Պետրոսյանի երգերի տեսահոլովակներն ու ձայնագրությունները դիտվելու են որպես քարոզչություն Հանրապետական կուսակցություն օգտին, հետևապես` դրանք պետք է լինեն միայն սահմանված ժամերին կամ ընդհանրապես չլինեն:
Թերթը նշում է, որ հեռարձակողները դժգոհել են, քանի որ առջևում ապրիլի 24-ն է, և այդ օրը հայրենասիրական երգեր են հնչում, իսկ նման երգերում առնվազն «Հայաստան» բառը երգում է Շուշան Պետրոսյանը:
Տեղեկությունը ճշտելու նպատակով` «ՀԺ»-ն գրավոր հարցում է ուղարկել ՀՌԱՀ, որի պատասխանը դեռևս չի ստացել: