Հոլիվուդի հայտնի դերասան Ջիմ Քերին և ռուսաստանցի ուսանողուհի Անաստասիա Վիտկինան պատրաստվում են ամուսնանալ: 50-ամյա դերասանը առաջիկայում մտադիր է ամուսնության առաջարկություն անել իր սիրելիին :
«Դիմակ» ֆիլմի աստղը արդեն երկու անգամ ամուսնացած է եղել: Նրա առաջի կինը մատուցողուհի Մելիսա Ուոմերն էր, իսկ երկրորդը` դերասանուհի Լորեն Հոլին: Հայտնիների կյանքը լուսաբանող ԶԼՄ-ները գրում են, որ հայտնի կոմիկ դերասանի և ռուսաստանյան գեղեցկուհու սիրավեպը սկսվել է դեռ 2010 թվականին` Ջիմ Քերիի և մոդել Ջենի ՄըքՔարթիի 5 տարի տևած հարաբերությունների ավարտից անմիջապես հետո: