Ռուսաստանյան Պրիամուրյե շրաջնում նռնակի նետման անհաջող փորձի հետևանքով սպայի մահվան պատճառ դարձած զինվորին 5 տարվա ազատազրկում է սպառնում, հայտնում է Gazeta.ru-ն:
«Ոչ մի արդյունքների մասին դեռևս չենք կարող խոսել: Գործի քննությունը միայն նախնական փուլում է: Մենք զորավարժությունների ժամանակ զինվորական կազմի անվտանգության ապահովման վերաբերյալ ստուգումներ ենք իրականացնում»,-ասել է ռազմական դատախազ Դմիտրի Կրասոպևցևը:
Նշենք, որ մայոր Սերգեյ Սոլնեչնիկովը մահացել է չորեքշաբթի: Նռնակների նետում վարժությունն իրականացնելու ժամանակ շարքային Ժուրավլյովի նետումից հետո նռնակը ընկել է խրամատի մեջ: Սոլնեչնիկովը վրա է հասել, մի կողմ է հրել շարքայինին, և պայթուցիկն իրենով է փակել: Արդյունքում նռնակի պայթյունի հետևանքով սպան բազմաթիվ վնասվածքներ է ստացել և շուտով մահացել է: