Հինգշաբթի Ֆրանսիան արգելել է 4 մահմեդական քարոզիչների մուտք գործել երկիր` մասնակցելու համար Իսլամին նվիրված կոնֆերանսի, քանի որ նրանց «ատելության և բռնության կոչերը լրջորեն վնասում են հանրապետության սկզբունքներին», հայտնում է Hurriyet-ը:
Նշենք, որ նրանք պետք է մասնակցեին երկրում անցկացվելիք Ֆրանսիայի իսլամական կազմակերպությունների միության կոնֆերանսին:
Հիշեցնենք, որ մարտին «պաղեստինցի երեխաների համար» վրեժ լուծող ահաբեկիչը Ֆրանսիայի տարբեր հատվածներում իրագործած հարձակումների արդյունքում 7 մարդկանց կյանք էր խլել, այդ թվում` երեք երեխաների: Ավելի ուշ ոստիկանությունում հայտնված սպանությունների տեսարանների տեսագրությունը, որն արվել էր հենց ահաբեկչի կողմից, ուղեկցվում էին իսլամիստական երգերով: