Զամբիայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Կոնգոյի «Վիրժին» ակումբի միանգամից 20 ֆուտբոլիստներ աղետի զոհ են դարձել:
«Վիրժին» ակումբի խաղացողները մեկնել էին Զամբիա` ընկերական հանդիպման մասնակցելու: Ֆուտբոլիստներից և մարզիչներից բացի հարևան երկիր էին մեկնել նաև նրանց երկրպագուներ: Ողբերգությունը տեղի է ունեցել տուն վերադառնալու ճանապարհին: Ֆուտբոլիստները և երկրպագուները նավակներով պետք է անցնեին Լուապուլա գետը: Սակայն, այդ ժամանակ գետով անցնող մոտորանավակը մեծ ալիք է բարձրացրել, որը շուռ է տվել միանգամից երեք նավակներ:
«Վիրժին» ակումբի խաղացողների մեծ մասը հենց այդ նավակներում են եղել: Ֆուտբոլիստները լողալ չգիտեին: Հենց դրանով էլ պայմանավորված է զոհերի մեծ թիվը: Այդուհանդերձ, միջադեպի վայր հասած տեղի գյուղի բնակիչներին հաջողվել է շուրջ 80 մարդու կյանք փրկել: