19:15 Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նա ներկայացնում է ՀԱԿ-ի նախընտրական ծրագրի հիմնադրույթները:
«Իր քառամյա հետևողական հրապարակային գործունեության ընթացքում Կոնգրեսը հասարակությանը ներկայացել է որպես իրական հակակշիռ հանդիսացող գործոն և Երկու խնդիր է իր առջև դրել` ավազակապետության լիակատար բացահայտում և Սահմանադրական վերականգնման ու երկրի սոցիալ տնտեսական զարգացմանն ուղղված հիմնավորումները:
Իշխանությունների ապիկար գործունեության հետևանքով ի դերև են եղել ՀՀ նախագահի բոլոր խոսոտւմները, ՀՀ բյուջեն նվազել է 11 տոկոսով, կոռուպցիայի այսինքն, թալանի ինդեքսով Հայաստանը 90-ից հասել է 120-ի:
Պաշտոնական տվյալենրով` արտագաղթել է 120 000 մարդ, հանցագործությունների և ծանր իրավախատումների թիվը հասել է 9000-ի, գնդակահարվել է 10 քաղաքացի` 4 տարում, հրազենային վնասավածքներ են ստացել հարյուրից ավել մարդիկ»:
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն ամբողջությամբ կարդացեք ավել ուշ:
19:03 Ստեփան Դեմիրճյան.
«Վերջերս իշխանության, ՀՀԿ-ի տարբեր կարկառուն դեմքեր հայտարարում են, որ առաջիկա ԱԺ ընտրությունները լինելու են աննախադեպ արդար և դրա արդյունքում ՀՀԿ-ն ստանալու է ձայների 40 տոկոսը: Աա սսում են այն մարդիկ, որոնց կառավարության շրջանում բնակչության մեկ երրորդը աղքատ է:
Խոսելով արդար ընտրությունների մասին` օգտագործում են վարչական ռեսուրսը և բարեգործության տակ կաշառք բաժանում:
Վարչախմբի պլանները կձախողվեն, եթե մեր հասարակությունը «ոչ» ասի քրեաօլիգարխներին, «ոչ» ասի ստորացուցիչ ընտրակաշառքին»:
18:50 Լևոն Զուրաբյան.
«Մինչ հիմա ՀԱԿ-ը պարրաստվում էր ընտրություններին, այդ ընթացքում անդորրը միայն անդորր էր փոթորիկից առաջ»:
Զուրաբյանը կարևորել է այն փաստը, որ անկախ Հայաստանում առաջին անգամ 39 ընտրատարածքներում միացյալ ընդդիմութունն առաջադրել է թեկնածուներ:
«Դրան գումարվելու է այն, որ հեռուսատատեսությունը շուտով բացվելու է մեր առջև: Մենք այլևս ապրում ենք լրիվ այլ դարաշրջանում, Facebօok-ի, Youtube-ի դարում հնարավոր չի զրկել ժողովրդին ինֆորմացիայից:
Ես այդ հասարակությանը հարց եմ ուղղում. «Սրանց վերջը տալո՞ւ ենք»:
Սերունդները մեզ չեն ների, եթե մենք չթոթափենք այս իշխանությունների լուծը»:
18:40 Նիկոլ Փաշինյան.
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժիկ Սարգսյանը քաղաքական գործունեությունը շփոթել է ֆոկուսնիկի փեշակի հետ, որովհետև առաջին հերթին ֆոկուսնիկներն են կրկեսում, մկանը դհոլ սարքելով, ուզում է հավատացնել, որ մուկը փոխվեց, դարձավ դհոլ»:
էդ նույն Սերժիկ Սարգսյանն էր եթերում ճամարտակում, որ բիզնեսը տարանջատվում է քաղաքականությունից, բայց ՀՀԿ-ն հետևյալ մականունավոր բիզնեսմեններրին է առաջադրել` Նեմեց Ռուբո, Լֆիկ Սամո:
Սերժիկ Սարգսյանն այս անունները հրապարակելուց հետո պիտի գետինը մտներ, ու ուզում է որ իրեն հավատա՞նք»:
Խոսելով Սամվել Ալեքսանյանի մասին, ով առաջադրվել է Նիկոլ Փաշինյանի հետ նույն ընտրատարածքում, վերջինս անդրադարձել է ԱԺ-ում նրա բացակայութուններին:
«Եթե հինգ տարի բացակայել եք, ուրեմն տառապում եք վտանագվոր խրոնիկական հիվանդությամբ: Եթե հիվանդ ենք, ապա ես ձեզ կազատեմ այդ ծանր պատասխանատվությունից` ԱԺ-ի աշախտանքից, ես ձեզ կօգնեմ բուժվել»:
18:32 Արամ Մանուկյան. «ՀՀԿ-ն հրապարակեց մի ցուցակ, որի համար Սերժ Սարգսյանին ուզում եմ շնորհակալություն հայտնել: Դա ցուցակ է, որը, բացի ատելությունից, բացի վատ հուշերից, ոչինչ չի առաջացնում:
Ես ուրախ եմ, որ Արթուր Բաղդասրյանը խոսում է, և մեր ամենահեռավոր գյուղերում կհասկանան, թե ինչ են մատուցում այս իշխանությունները: Բոլորը սկսեցին բղավել
Մտքում` ինչ անուն կուզեք դրանց ավելացրեք: Մանկապիղծներ, բռնաբարող գյուղապետեր են. սա է իրենց ցուցակը, իսկ մեր ցուցակը ազնիվ մարդկանց ցուցակ է»:
18:20 Այս պահին հարթակից ելույթ է ունենում թիվ 6 ընտրատարածքում առաջադրված Ավետ Պողոսյանը.
– Ուզում եմ խոսել, թե ինչու են այս իշխանությունները վախենում ընտրություններից, որովհետեև բռնապետերը վախենում են ընտրություններից, իսկ բռնապետությանը անհրաժեշտ են համակերպված մարդիկ: Իշխանությունները արտագաղթել են տալիս բնակչությանը, մտախոհ մարդուն, քացաքացուն: Մեկ խնդիր ունեն` իսպառ բնաջնջել մտածող մարդու տեսակը, բայց այս անգամ նրանք իրենց դեմը բաց դուռ չպետք է տեսնեն:
Այս պահից դուրս ենք գալիս ֆեյսբուքներից, խոհանոցներից և գնում ենք Կոնգրեսի համայքնային շտաբներ:
18:18 Հայաստանը մտել է մի փուլ, որը լինելու է շատ ակտիվ լարված, որովհետև երբեք չի եղել, որ ԱԺ ընտրությունները նախագահականի նախափուլը լինեն: Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքին ասել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա ասել է, որ այսօրվա հանրահավաքը քարոզչական չէ: Քարոզչությունը մինչև ապրիլի 8-ն արգելաված է, և մենք հարգում ենք օրենքը: Սա տեղեկատվական հանրահավաք է: