Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը նախընտրական քարոզչությունը դեռևս չսկսված, ՀՀ ողջ տարածքով մեկ կազմավորել է հազարավոր ընտրական շտաբներ, որոնց վրա տեղադրված ցուցանակները ներառում են կուսակցությանը քվեարկելուն միտված ուղղակի կոչեր, մասնավորապես, վերջինիս համագումարի կողմից հաստատված կարգախոսը: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանի` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ուղղված նամակում:
«Ղեկավարվելով Ընտրական Օրենսգրքի 18-րդ հոդվածի 8-րդ մասով, միջնորդում եմ օրենքով սահմանված ժամկետում պարտավորեցնել վերացնել այդ խախտումը: Հակառակ դեպքում, նույն հոդվածի 2-րդ մասով պարտավոր եք համապատասխան հայցով դիմել դատարան կուսակցության ընտրական ցուցակն ուժը կորցրած ճանաչելու նպատակով», – նշում է Լևոն Զուրաբյանը: