ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պարզել է, որ հայաստանյան շուկայում հայտնված չմակնշված հավկիթները երկիր են ներմուծվել «Աշոցք» ընկերության կողմից: Հիշեցնենք, որ երեկ Ծառայությունը հայտնել էր չմակնշված ձվերի խմբաքանակի մասին և հորդորել էր բնակիչներին չգնել նման հավկիթներ:
Այժմ Ծառայության կողմից աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և վաճառքից հանելու ուղղությամբ: