Home / Հայաստան / Հրազդանի նոր հանքը վտանգավոր է շրջակա միջավայրի համար. բնապահպան

Հրազդանի նոր հանքը վտանգավոր է շրջակա միջավայրի համար. բնապահպան

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը խիստ բացասական է գնահատում «Golden ore» ընկերության` Հրազդանում նոր  պղնձի և մոլիբդենի հանք շահագործելու մասին ծրագիրը, որը ներկայացրել է Բնապահպանության նախարարություն:

Ըստ ծրագրի` պղնձամոլիբդենային հանքը բացվելու է անմիջապես Մարմարիկ գետի հունի վրա:

«Ըստ նախագծի` հանքի թափոնների մի մասը թափվելու է Մարմարիկի հուներից երեքի մեջ: Այդ հուներն էլ լցվում են Մարմարիկ գետ, որն էլ, իր հերթին, լցվում է Մարմարիկի ջրամբար: Ջրամբարից ջուրը լցվում է Հրազդան գետ: Հանքի  հարևանությամբ 4 արգելավայրեր կան, որոնցից մեկը մոտ 6700 հա տարածքով` ջրաբանական արգելոց է: Այդ հանքի տեղում առաջանալու է մոտ 500 մ խորությամբ խոռոչ», – ասել է Հակոբ Սանասարյանը` նշելով, որ դա խիստ վտանգավոր է շրջակա միջավայրի համար:

Նշենք, որ պղնձամոլիբդենային հանքի պաշարը 137 միլիոն տոննա հանքաքար է: