Armenian Navy Band-ն ու Արթո Թունչբոյաջյանը մայիսի 19-ին համերգ կունենան Մոսկվայի «Երաժշտության տանը»: Այս մասին «Առավոտին» հայտնել է Armenian Navy Band-ի պրոդյուսեր Արտակ Գևորգյանը:
Համերգի կազմակերպիչը «Որակ-Մեդիա» ընկերությունն է: Ըստ պրոդյուսերի` համերգի հրավիրված են սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, «Ակվարիում» ռոք-խմբի մենակատար Բորիս Գրեբենշչիկովը և կինոդերասան ու շոումեն Պավել Վոլյան:
Սա Արթոյի երրորդ համերգն է Մոսկվայում:
«Տոմսերի վաճառքից արդեն երևում է, որ ամեն ինչ լավ է լինելու»: Համերգին, բնականաբար, կհնչեն հիթեր եւ կլինեն ջազային իմպրովիզներ», – ասել է Armenian Navy Band-ի պրոդյուսերը:
Լուսանկարը` http://www.armeniapedia.org