Վերջին երկու շաբաթների ընթացքում Իտալիայի երկու քաղաքացիներ ինքնահրկիզման փորձ են կատարել ֆինանսական խնդիրների պատճառով:
Չորեքշաբթի Բոլոնիայում 58-ամյա շինարարը, որին մեղադրում էին հարկերի չվճարման մեջ, ինքնահրկիզվել է իր իսկ մեքենայում:
Մեկ այլ շինարար` 27-ամյա մարոկացին, այրել է իրեն Վերոնայի քաղաքային իշխանությունների գրասենյակի դիմաց` հայտարարելով, որ վերջին 4 ամիսների ընթացքում աշխատավարձ չի ստացել:
BBC-ի Իտալիայի թղթակցի խոսքով` ֆինանսական ճգնաժամի պայմաններում Իտալիայում սկսել են ավելի մեծ ուշադրություն և ավելի շատ ռեսուրսներ հատկացնել պետության հանդեպ պարտքեր ունեցող անձանց դատական հետապնդումների ենթարկելուն:
Թղթակիցը հավելում է, որ Վերոնայում ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մեծ խղճահարություն է առաջացրել իտալական ԶԼՄ-ների շրջանում: Թերթերից մեկը նրան որպես տնտեսական ճգնաժամի զոհ է բնութագրում: