Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին (իսկական անունը` Պատրիկ Շուշանյան) այս անգամ Հայաստանում մեծ համերգ չի ունենա, սակայն մոտ ապագայում վերադառնալու է Հայաստան` «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլով կամ մենահամերգով: Այս մասին այսօր երգիչը հայտարարել է Երևանում լրագրողների հետ հանդիպմանը:
Այս այցի շրջանակներում Ֆիորին համերգ կունենա «Մեցցո» ակումբում, կերգի հայտնի Belle և «Հայաստանի լեռներ» երգերը, որի բառերը Ֆիրոին գրել է «Մայրիկ» ֆիլմի երաժշտության վրա, իսկ բառերում արտահայտել է իր ընտանիքի պատմությունը:
«Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2004-ին: Պետք է ասեմ` երիտասարդությունն ավելի գեղեցիկ է դարձել: Լինելով հեռու Հասյատանից` ես մեցածել եմ նույն արժեքներով, ինչ որ դուք: Լինելով հեռու` այդքան էլ հեռու չէի: Այն բանից հետո, երբ Հովիկ Խաչատրյանի խնդրանքով դարձա Province d’Armenie կազմակերպության խնամակալը, ընտանիքիով եկանք Հայաստան: Հանդիպեցի իմ հեռավոր ազգականներին, ում նույնիսկ իմ հայրը չէր տեսել 40 տարի»,- պատմել է երգիչը:
Հարցին, թե ինչն է ամենաշատը տպավորել Ֆիորիին Հայաստանում, երգիչը պատասխանել է. «Ամենաշատը տպավորվել եմ Էջմիածնում տեսած մի կնոջ ժպիտից: Ես մտածեցի, որ նա ինձնից փող կուզի, բայց նա եկավ, դիպավ ձերքով շուրթերիս ու ասաց` «Դուք լավ մարդ եք»»: