Այսօր Orange Արմենիան` Ֆրանս Տելեկոմի հայաստանյան մասնաճյուղը և MegaFon-ը` շարժական կապի ռուսաստանյան ամենամեծ օպերատորներից մեկը, հայտարարեցին ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին: Այս համագործակցության շնորհիվ Orange Արմենիայի բաժանորդները, գտնվելով Ռուսաստանում, կօգտվեն ռոմինգի նոր սակագներից: Մասնավորապես, միանալով MegaFon-ի ցանցին, Orange Արմենիայի բաժանորդները կզանգեն Orange-ի և MegaFon-ի բաժանորդներին և զանգեր կստանան նրանցից 30 դրամ/րոպե սակագնով:
«Orange-ը հզոր միջազգային ընկերություն է, և մենք հետևողական ենք մեր բաժանորդներին առաջարկել լավագույն պայմանները ոչ միայն Հայաստանում, այն նաև ռոմինգի համար, հատկապես այն երկրներում, ուր նրանք հաճախ են լինում: Ռուսաստանը հայաստանիցների կողմից ամենաշատ այցելվող երկրների ցանկում է, և մենք երջանիկ ենք այսօր առաջարկել ռոմինգի մի սակագին, որն անգամ ավելի ցածր է, քան Հայաստանում ցանցից դուրս զանգերի միջին սակագինը: Բազմաթիվ հայաստանցիներ, գնալով Ռուսաստան, ձեռք են բերում տեղական օպերատորներից որևէ մեկի SIM քարտը, որը սովորաբար շատ կարճ կյանք է ունենում: Այսուհետ մեր բաժանորդները դրա կարիքը չեն ունենա և Ռուսաստանում իրենց Orange համարով կզգան համարյա ինչպես տանը: Սրանով MegaFon-ի հետ միասին մենք հեղափոխություն ենք անում ռոմինգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
«Օպերատորների ռոմինգային քաղաքականության հաջողության հիմնական գործոնը արտասահմանյան գործընկերների հետ արդյունավետ գործընկերային հարաբերություններն են, որոնք մեզ թույլ կտան բաժանորդներին առաջարկել ցածր սակագներ արտերկրում շարժական հեռախոսակապից օգտվելու համար: Ուրախ եմ նշել այս հերթական ձեռքբերումը` Orange Արմենիայի հետ շահավետ համագործակցության սկիզբը»,- ասել է MegaFon-ի ֆեդերալ և միջազգային կորպորատիվ վաճառքների գծով փոխտնօրեն Կոնստանտին Սոլոդուխինը:
MegaFon-ի ցանցում Orange Արմենիայի բաժանորդներն ունենալու են այլ առավելություններ ևս. այլ մուտքային զանգերի և տեղական այլ օպերատորների բաժանորդներին ուղղված ելքային զանգերի մեկ րոպեի արժեքը կլինի 60 դրամ, իսկ դեպի Հայաստանի այլ ցանցերի բաժանորդներին կատարված զանգերինը` 120 դրամ:
Նոր սակագները գործելու են ապրիլի 1-ից մինչև հունիսի 30-ը: