Home / Հայաստան / Կրոնական կազմակերպությունից գողացված համակարգիչում ընդդիմության մասին տեղեկություններ են եղել

Կրոնական կազմակերպությունից գողացված համակարգիչում ընդդիմության մասին տեղեկություններ են եղել

Մարտի 26-ին Երևանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոններ) կրոնական կազմակերպության եկեղեցուց գողություն է կատարվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

Անհայտ անձինք գողացել են եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը), որի մեջ, թերթի աղբյուրների փոխանցմամբ, բավական հետաքրքիր տեղեկություններ են եղել Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին:

Թե հատկապես որ ուժի մասին է խոսքը, թերթի աղբյուրներն առայժմ չեն մանրամասնել: