Ըստ նախնական տեղեկությունների` մարտի 30-ին ժամը 13-ի սահմաններում 2 խումբ երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել Գյումրիի Մսի կոմբինատ թաղամասում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ծեծկռտուքը տեղի է ունեցել թիվ 34 ընտրատարածքի մեջ մտնող այդ թաղամասում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի օգտին ձայներ հավաքող երիտասարդների միջև։ Նախնական տեղեկություններով` հնչել են նաև կրակոցներ:
«Շիրակ կենտրոնի» փոխանցմամբ` Գյումրու քաղաքային ոստիկանության դիմաց կա մեծ թվով ոստիկանների կուտակում, իսկ քաղաքի փողոցներում ճանապարհային ոստիկանության մեքենաների աննախադեպ ակտիվություն է նկատվում: Ըստ կայքի` ոստիկանները, հավանաբար, ինչ-որ մեքենաներ են փնտրում:
Նշենք, որ թիվ 34 ընտրատարածքում առաջադրված են պատգամավոր Մարտուն Գրիգոյանը` ԲՀԿ-ից, գործարար Արման Սահակյանը, ում սատարում է ՀՀԿ-ն, և Մուրադ Գրիգորյանը` ՀԱԿ-ից: