ՀՀԿ-ն ընտրակաշառք բաժանելու նոր մեխանիզմ է որդեգրել: Այս օրերին կուսակցությունը ցուցակագրում է քաղաքացիներին` այդպես փորձելով մոտավոր պատկեր կազմել իր պոտենցիալ ընտրողների ու ընտրակաշառքի դիմաց ձայն տվողների մասին: Ինչպես հայտնում է «Ժողովուրդ» թերթը, ցուցակագրված քաղաքացիներին ՀՀԿ-ականները հավաստիացնում են, թե այդ գումարը բաժանվելու է մայիսի 4-6-ը, այսինքն` ընտրություններից երկու-երեք օր առաջ: Պարզելու համար, թե ինչու է ՀՀԿ-ն վճարման այդ կարգն ընտրել, թերթը դիմել է ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ պատգամավոր Հովհաննես Սահակյանին: Վերջինս հերքել է լուրերը` ասելով, թե դրանք ստախոսների մտացածին գործողություններ են և վկայում են նրանց պարտվողական հոգեբանության մասին: Մինչդեռ ողջ հանրապետությունում շրջանառվում է այդ «ստախոսությունը», եզրափակում է «Ժողովուրդը»: