Վարչապետ Տիգրան Սարգսյանը քարոզարշավի ընթացքում արձակուրդ չի գնալու: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Անանյանը: Հարցը, թե արդյո՞ք դա օրենքի խախտում չէ, Անանյանը պատասխանել է, որ ոչ:
Վարչապետը կառավարության այն անդամներին, ովքեր ներգրավվելու են նախընտրական գործընթացներում, հանձնարարել է, որ ապրիլի 1-ից արձակուրդ վերցնեն պաշտոնեական դիրքն ու հնարավորությունները նախընտրական շրջանում չօգտագործելու համար, գրում է «Երկիրը»: