ւկրաինական FEMEN կանանց շարժումը մերկացրել է իսլամական ահաբեկչությունից տուժած մահմեդական կանանց Ֆրանսիայի մայրաքաղաքում: FEMEN-ի հետ Փարիզի հրապարակ են դուրս եկել Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ֆեմինիստները: Ակցիային մասնակցել են նաև իրանցի իրավապաշտպան Մարիամ Նամազին, հայտնի լիբանանցի երգչուհի Դարինա ալ Ջոնդին, արաբական ծագում ունեցող հայտնի ֆրանսիացի ֆեմինիստ Սաֆիա Լեբդին:
Աղջիկների մարմինների և պաստառների վրա Մերձավոր Արևելքի երկրներում կանանց և աղջիկների հանդեպ կիրառվող «շարիաթի բարբարոսությունները» դատապարտող կարգախոսներ են գրված եղել: Femen-ի աղջիկներն այդպիսով աջակցություն են հայտնել «խելագար ֆանատիկոսների պատճառով փարանջայի մեջ փաթաթված, թթվով այրված. ճիպոտահարված, «թլպատված» իրենց քույրերին»:
FEMEN-ը պահանջում է համաշխարհային առաջնորդներից սատար կանգնել Մերձավոր Արևելքի կանանց հիմնարար իրավունքներին` պաշտպանելով նրանց մարդասպանների քարերից:
«Մահմեդական կանայք, մի´ ենթարկվեք շարիաթին: Դո´ւրս եկեք, մերկացե´ք, հաղթե´ք», ասում էին աղջիկները: