Home / Տեսանյութեր / Կարտոֆիլ Ֆրին կարող են բելգիական ազգային ուտելիք ճանաչել

Կարտոֆիլ Ֆրին կարող են բելգիական ազգային ուտելիք ճանաչել

Կարտոֆիլ Ֆրին կամ «ֆրիտը», ինչպես այն անվանում են բելգիացիները, Եվրամիության կողմից կարող է ճանաչվել որպես բելգիական խոհանոցի ավանդական ուտելիք, հայտնում է «Ռիա Նովոստին»:

Բելգիացիները պնդում են, որ աշխարհահռչակ խավարտը, որը չգիտես ինչու «ֆրանսիական կորտոֆիլ» են անվանում բրիտանացի զինվորների պատճառով, որոնք փորձել էին այն առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին, առաջին անգամ մատուցվել է Բելգիայի հյուսիսում գտնվող Ֆլանդրիայում դեռ 16-րդ դարում:

Brussels Frites Forum ասոցիացիան մտադիր է հասնել նրան, որպեսզի ֆրիտը ԵՄ-ի օրենսդրությամբ պաշտպանվի որպես բելգիական խոհանոցի ուտելիք, ինչը հնարավորություն կտա «ֆրիտի» վաճառքի բացառաիկ իրավունք ստանալ:

EUractiv-ի տեղեկություններով` բելգիացիների մտադրությունը ֆրանսիացիների շրջանում վրդովմունք է առաջացրել; Ֆրանսիան նախազգուշացրել է, որ եթե Եվրամիությունը գրանցի Բելգիայի դիմումը, նրանք տրակտորային բլոկադա կսկսեն ֆրանս-բելգիական սահմանին:

Բելգիական ֆրիտի բաղադրատոմսի համաձայն, կարտոֆիլը պետք է 12 սմ երկարություն ունենա:

Այս լուրը համացանցում տարածվել է ապրիլի 1-ին: