Հունգարիայի 4-րդ նախագահ Փալ Շմիդտը երկուշաբթի հայտարարել է, որ պատրաստվում է հրաժարական է տալ իր գիտական աստիճանի շուրջ ծավալված սկանդալից հետո, հայտնում է BBC-ն:
Նախորդ շաբաթ Բուդապեշտի բժշկության և սպորտի համալսարանը Փալ Շմիդտին զրկել էր գիտությունների դոկտորի աստիճանից`քաղաքական գործչի ատենախոսությունում այլ գիտական աշխատանքներից մեծ ծավալով բառացի փոխառություններ առկայության համար: Համալսարանի ռեկտոր Թիվադար Թուլասայը մեղադրել էր Շմիդտին մասնագիտական և էթիկական նորմերի խախտման մեջ: Նախագահին դոկտորի աստիճանից զրկելու նախաձեռնությանը կողմ էին քվեարկել համալսարանի գիտական խորհրդի 33 անդամներ:
Ավելի վաղ Շմիդտը հայտարարել էր, որ չի պատրաստվում լքել պաշտոնը սկանդալի պատճառով: