Մոսկվայի Կաչալովսկի շուկայի շենքում այսօր առավոտյան 04:30-ի սահմաններում գրանցված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 17-ի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Իրավապահ մարմինների նախնական տվյալների համաձայն, բոլոր զոհվածները Տաջիկստանի քաղաքացիներ են:
«Ինտեֆաքս» գործակալությունը նշում է, որ, ըստ նախնական վարկածներից մեկի, հրդեհի պատճառ է հանդիսացել տաքացուցիչի անսարք լինելը, որը տեղակայված է եղել շուկային կից սարքված մետաղյա շինության ներսում: Աշխատակիցները հնարավորություն չեն ունեցել արագ դուրս գալ տվյալ վայրից:
«Զոհվածների մարմինների դիրքերից դատելով` կարելի է ասել, որ նրանք խեղդամահ են եղել», – ասել է պաշտոնյաներից մեկը:
Հրշեջները ստիպված են եղել քանդել պատերը մետաղյա կառւյց մտնելու համար: Վերջնականապես հրդեհը, որը տարածում է գտել 50 ք/մ մակերեսով, մարվել է ժամը 07:00-ի սահմաններում:
Լուսանկարը` ՌԻԱ Նովոստի