Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելը Սամվել Ալեքսանյանի «հավեսից ա կախված». հարցազրույց

Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելը Սամվել Ալեքսանյանի «հավեսից ա կախված». հարցազրույց

«Երկիր» օրաթերթը առաջիկա խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ զրուցել է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հետ:

-Պարոն Ալեքսանյան, երևի տեղյակ եք, որ թիվ 7 ընտրատարածքում իր թեկնածությունն էր առաջադրել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը. հաշվի առնելով Ձեր լավ հարաբերությունները, կցանկանայինք իմանալ`ո՞ւմ հետ Ձեզ ավելի հաճելի կլիներ պայքարել` Հովհաննիսյանի՞, թե՞ Փաշինյանի:

-Ես ոչ մեկի հետ պրոբլեմ չունեմ:

– Նաև Նիկոլ Փաշինյանի՞, նրա հե՞տ էլ եք լավ հարաբերությունների մեջ:

– Ես բոլորի հետ էլ լավ հարաբերությունների մեջ եմ, Նիկոլի հետ էլ:

– Բայց նրա վերջին ասուլիսից, անկեղծ ասած, տպավորությունն այնպիսին չէր, որ լավ հարաբերությունների մեջ եք:

– Դե, ես ի՞նչ անեմ, որ ինքն իրան էդ ձև ա պահում, ես ի՞նչ ասեմ:

– Ո՞ր դեպքում կհամաձայնեք բանավիճել նրա հետ:

– Հավեսից ա կախված, իմ ժամանակից…

– Անցած հարցազրույցի ժամանակ ասացիք, որ ընտրակաշառք չեք բաժանելու:

– Բայց ինձ փող որտեղի՞ց, որ բաժանեմ: Համ էլ օրենքով չի թույլատրվում:

– Բայց եթե չբաժանեք, կանցնե՞ք:

-Ես պրոբլեմ չունեմ: Ժողովուրդը ինձ սիրում ա:

– Ըստ ձեզ, Նիկոլ Փաշինյանն ինչքա՞ն ձայն կհավաքի:

– Էդ հարցն էլ ժողովրդին պետքա տաս, բայց ես գիտեմ, որ ոչ մի բան էլ չի հավաքելու: Իմ համայնքի ամեն մի խնդրին ես տեղյակ եմ ու լուծել եմ: Համայնքի բնակիչների 90 տոկոսին դեմքերով գիտեմ…

– Փաշինյանից բացի, ևս երկու մրցակից ունեք:

– Այո, ու իմ մրցակիցը Նիկոլը չի, իմ միակ մրցակիցը Վարդան Վարդանյանն ա:

– Անդրադառնալով Ռուբեն Հայրապետյանին. փաստորեն, կարողացաք համոզել (առաջադրվել):

– Ինքն իմ ընկերն ա, իմ ախպերն  ա, զրուցել ենք իրար հետ ու համաձայնվել ա:

– Ո՞նց համոզեցիք:

– Գաղտնիք ա, չեմ բացի:

– Լավ, վերջում ինչ կասեք, համոզվա՞ծ եք, որ հաղթելու եք ընտրությունների ժամանակ:

-Հաղթելու եմ, «Փարվանայում» էլ քեֆ եմ անելու, Նիկոլին էլ կանչելու եմ քեֆի ու քանի որ լավ ա խոսում, իրան թամադա եմ դնելու: