Երևանի թիվ 11 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Արշակ Բանուչյանն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Սոենկե Ցիշեյի և Դանիելա Մալիյանսկա Միտեվսկայի հետ քննարկվել է առաջիկա ընտրությունների ընթացքը:
Ինչպես հաղորդում է ՀԱԿ-ի մամուլի կենտրոնը, Բանուչյանը դիտորդների ուշադրությունն է հրավիրել ՀՀ ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թվի ուռճացվածության վրա` շեշտելով, որ ՀՀ բնակչությունը նվազում է, սակայն ընտրացուցակներում քաղաքացիների թիվն ավելացել է:
Խոսելով թիվ 11 ընտրատարածքի մասին, նա նշել է, որ մեկ բնակարանում գրանցվել են տասնյակ, երբեմն` հարյուրավոր գոյություն չունեցող ընտրողներ: