Home / Հայաստան / Տեր-Պետրոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները

Տեր-Պետրոսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է առաջիկա ընտրությունները

ՀՀ առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 3-ին հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:

Կոնգրեսի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրինական ընթացքին առնչվող խնդիրներ:

Քննարկվել են նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, սոցիալ-տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը: