«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ և «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Խաչատուր Քոքոբելյանն ընտրություններում պաշտպանելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, ով պայքարելու է գործարար, պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դեմ: Այս մասին նա ասել է այսօր կուսակցության կենտրոնական շտաբի բացմանը:
Քոքոբելյանի խոսքով` իրենց կուսակցությունում հիմնականում մարդիկ են, ովքեր աշխատել են ընդդիմության ճամբարում, իշխանական որևէ ուժի հետ Հայաստանի ապագան չեն պատկերացնում՝ հետագայում կոալիցիա կազմելու համար։
«Ընդդիմության հետ կփորձենք միասին հանդես գալ: Այսօր ընդդիմությունն է շահագրգիռ Հայաստանում իրավիճակ փոխել»,- ասել է Քոքոբելյանը:
Նրա խոսքով` մթնոլորտ է ստեղծվել, որ ընդդիումությունը պայքարելու է ընդդիմության դեմ, սակայն յուրաքանչյուր կուսակցություն ունի իր էլեկտորատը։
«ՀՅԴ-ն իր էլեկտորատն ունի, մենք` մերը , ՀԱԿ-ը՝ իրենը»,- հայտարարել է Քոքոբելյանը: