Ապրիլի 4-ին ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 3 երիտասարդի:
Նրանք խոստովանել են, որ մարտի 25-ի գիշերը Գյումրի քաղաքի մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են տարբեր տեսակի 2.200 մետր էլեկտրալար:
Պատճառված նյութական վնասը կազմում է 5.000.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ` գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է նախաքննություն: