ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում 2012թ. մարտի 3-ից քննվում է քրեական գործը, որի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար:
2012թ. մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը:
Ըստ ՀՔԾ-ի` քրեական գործով կասկածյալի և մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել և հարցաքննվում են բազմաթիվ վկաներ, որոնց անունները ՀՔԾ-ն չի նշում: