Ապրիլի 3-ին ծեծի է ենթարկվել և լուրջ վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվել Արմավիրի մարզի գլխավոր վիրաբույժ Սամվել Ֆրանկլյանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Թերթը նշում է, որ կան որոշակի կասկածներ, թե ծեծը կապված է եղել Ֆրանկլյանի քաղաքական հայացքների հետ:
«Նա ՀՀԿ-ի անդամ է, բայց, ըստ որոշ տեղեկությունների, չի համաձայնել ԱԺ ընթացիկ ընտրություններում համագործակցել ՀՀԿ-ի հետ», – գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»: